Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց Հենրիկ Մալյանի աստղը

Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց Հենրիկ Մալյանի աստղը
12.07.2015 | 21:06

Հենրիկ Մալյանի աստղն այսուհետ կզարդարի Շառլ Ազնավուրի հրապարակը: Հուլիսի 12-ին Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Մալյանի աստղի հանդիսավոր բացման արարողությունը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Գևորգ Գևորգյանցը նշեց, որ երբ ասում ենք Հենրիկ Մալյան, միանգամից հիշում ենք «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները» և նրա այլ կինոնկարները:
«Այդ բոլոր ֆիլմերը մեր երկրի պատմությունն են: Նա մաեստրո էր, որի հետ մենք փորձում էինք ընկերություն անել: Կյանքում շատ համեստ, ամաչկոտ մարդ էր: Եթե այստեղ կանգնած լիներ, կամաչեր, գլուխը կիջեցներ»,- ասել է Գևորգ Գևորգյանցը: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որ աշխատել է Հենրիկ Մալյանի հետ, ասել է, որ աստղը զարդարում է քաղաքը և արտահայտում բոլորի սերը վարպետի նկատմամբ: «Հենրիկ Մալյանը ժողովրդի սիրտն է նվաճել: Նրա ֆիլմերը սիրված են արդեն քանի՜ սերունդ: Նա ստեղծագործական կյանքով ապրող անհատականություն էր»,- նշել է Տիգրան Մանսուրյանը:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ